Թուրքական Haberturk հեռուստաընկերության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սոչի կժամանի սեպտեմբերի 4-ին:
Էրդողանը ծրագրում է սեպտեմբերի 4-ին Սոչիում բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Haberturk-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ այցը մեկօրյա է, որի ընթացքում պետք է որոշվի հացահատիկի գործարքի ճակատագիրը։
Թուրքական Hurriyet թերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, նշում է, որ Պուտին-Էրդողան բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել հացահատիկի գործարքի նոր բանաձև, որը փորձում է մշակել Թուրքիայի արտգորնխարար Հաքան Ֆիդանը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարն անցած շաբաթ այցելել էր Ուկրաինա, առաջիկայում նա պլանավորում է բանակցություններ վարել Մոսկվայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական հարաբերությունները, «հացահատիկի գործարքը»՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում