Ըստ Կիևի՝ Օդեսայի մարզում ռուսական չորս հրթիռ է խոցվել՝ արձակված Սև և Ազովի ծովերի ջրերից

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ այս գիշեր Օդեսայի մարզում ռուսական չորս հրթիռ է խոցվել, որոնք արձակվել էին Սև և Ազովի ծովերի ջրերից։

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով, արձանագրվել է «Շահեդ-131» տիպի մեկ հարվածային անօդաչու թռչող սարքի արձակում։

Բոլոր հինգ թիրախները ոչնչացվել են, հայտնում են ուկրաինացի զինվորականները։

Հուլիսի կեսերից Ռուսաստանը պարբերաբար գնդակոծում է Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքը։ Ուկրաինական կողմն ասում է, որ ամբարներ են թիրախավորվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անօդաչուներով գիշերային նոր հարձակումներ Օդեսայի և Նիկոլաևի շրջանների վրա