Նորվեգիան որոշել է F-16 մարտական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինային

Նորվեգիան որոշել է F-16 մարտական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինային, այսօր այս մասին հաղորդել է նորվեգական TV2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները: Առայժմ չի նշվում, թե քանի ինքնաթիռ է տրամադրելու Նորվեգիան:

Այսօր ավելի վաղ Նորվեգիայի վարչապետը Կիև կատարած այցի ժամանակ ասել էր, որ Նորվեգիան հակաօդային հրթիռներ և ականազերծման սարքավորումներ կուղարկի Ուկրաինա և կօգնի պատերազմից տուժած երկրին ապահովել գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։