Ռուսաստանի Բելգորոդի մարզի Լավի գյուղի առողջարանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք խաղաղ բնակիչ է մահացել, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ է արձակվել, երբ մարդիկ փողոցում են եղել։ «Ստացած վնասվածքներից երկու տղամարդ տեղում մահացել են», - գրել է նահանգապետն իր Telegram ալիքում։
Ըստ Գլադկովի՝ սա երկրորդ հարձակումն էր Լավի գյուղում մեկ օրվա ընթացքում։ Այսօր վաղ առավոտյան նա հայտնել էր, որ երկու անօդաչու թռչող սարքեր նռնակներ են նետել առողջարանի տարածք։ Արդյունքում վնասվել է շենքի ճակատային հատվածը, տուժածներ չկային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գիշերը ևս երեք անօդաչու թռչող սարք է արձակվել դեպի ՄոսկվաԱյս գիշեր ուժգին պայթյուններ են լսվել Ռուսաստանի Մոսկվայի, Բելգորոդի, Կուրսկի, Ռոստովի մարզերումԶելենսկի. ՆԱՏՕ-ին միանալու դիմաց Ուկրաինան պատրաստ է փոխանակել միայն ռուսական Բելգորոդ քաղաքը