Գիշերը հայկական Զինված ուժերը կրակ չեն բացել սահմանին. ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, թե երեկ ժամը 22:50-ից մինչև այսօր ժամը 2:05-ի սահմաններում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Բաքուն հաղորդել է, թե հայկական ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Լաչինի շրջանի Մինքենդ ու Նախիջևանի Սադարակի շրջանի Ղարաաղաչ բնակավայրերի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանությունը պնդում է նաև, թե այսօր վաղ առավոտյան Արցախի Պաշտպանության բանակը փորձել է ամրաշինական կառույցներ տեղակայել Թերթերի, Խոջալուի և Աղդամի շրջանների ուղղություններով, սակայն այդ աշխատանքներն անմիջապես դադարեցվել են «ադրբեջանական բանակի ձեռնարկած անհետաձգելի միջոցների արդյունքում»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել այս հաղորդագրությանը, սակայն առավոտյան հաղորդել է նույն ժամերին ադրբեջանական կողմից կրակոցների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը. ԼՂ ՊՆԱդրբեջանական կրակոցից զոհվել է զինծառայող Վանիկ Ղազարյանը. ՊՆ