Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում


Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Արցախում ռուս խաղաղապահները երեկ երեկոյան հրապարակված ամենօրյա տեղեկագրում հրադադարի մեկ դեպք են արձանագրել Ասկերանի շրջանում:

Տուժածներ չկան, խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ քննություն է իրականացնում տվյալ փաստով, ասված է հաղորդագրությունում:

Հինգշաբթի օրն Արցախի Պաշտպանության բանակի հայտնել էր, որ ադրբեջանցիները երկու անգամ կրակ են բացել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:

XS
SM
MD
LG