Երեկ Հունգարիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները Բուդապեշտում հետևել են աթլետիկայի աշխարհի առաջնության տղամարդկանց 100 մետր վազքի եզրափակիչ մրցումներին:
«Թուրքիայի ղեկավարը մարզադաշտում զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ», - ասված է հաղորդագրությունում։