Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳՆ. «Մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ հավերժ է լինելու»


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը, Շուշի, 15-ը հունիսի, 2023թ.
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը, Շուշի, 15-ը հունիսի, 2023թ.

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հատուկ ուղերձ է հրապարակել Ադրբեջանի ազգային փրկության օրվա և Շուշիում երկու երկրների հռչակագրի կնքման երկրորդ տարեդարձի կապակցությամբ:

Ադրբեջանում «Ազգային փրկության օր» են սահմանել հունիսի 15-ը, քանի որ 1993 թվականին այդ օրը նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի առաջարկով վետերան պետական գործիչ Հեյդար Ալիևը՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը, Նախիջևանից վերադարձել է Բաքու և ստանձնել է Ադրբեջանի ղեկավարումը:

Իսկ 2021-ի հունիսի 15-ին Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնքել են դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը, որով պարտավորվել են զարգացնել հարաբերությունները և անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց:

«Շնորհավորում ենք Շուշիի հռչակագրի կնքման երկրորդ տարեդարձի և Ադրբեջանի Ազգային փրկության օրվա կապակցությամբ: Մեր համերաշխությունն Ադրբեջանի հետ հավերժ է լինելու»,- ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հրապարակած ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG