Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ ժամանել է Ստոկհոլմ։
Սոցցանցում նա գրել է, որ Շվեդիա է մեկնում՝ շնորհակալություն հայտնելու բոլոր շվեդներին Ռուսաստանի չհրահրված ներխուժման դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու համար։ Զելենսկին հայտնել է, որ հանդիպելու է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին, թագավորական ընտանիքին և բարձրաստիճան այլ պաշտոնյաների։ Նա նշել է, որ Շվեդիան Ուկրաինային աջակցող արևմտյան 11 երկրների կոալիցիայի անդամներից է և անցած ամիս խոստացել է ուկրաինացի օդաչուներին պատրաստել F-16 կործանիչների համար։
Անցած շաբաթ Շվեդիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պլանավորվում է ևս 313,5 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որը ներառում է զինամթերք ու նախկինում մատակարարված սպառազինությունների պահեստամասեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական երկրների խումբը 115 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր կփոխանցի Ուկրաինային