Այսօր ժամը 9:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը:
«Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի է՛լ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը», - ասված է ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նախօրեին էլ Ստեփանակերտը հաղորդել էր Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ ադրբեջանական կողմից երկու անգամ կրակ բացելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի զինուժը օրվա ընթացքում երկրորդ անգամ կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ Ադրբեջանցիները կրակ են բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ