Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները կրակ են բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ


Արցախի ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Այսօր ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ` կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:

«Հետևաբար, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

ՊԲ մեկ այլ հաղորդագրության համաձայն, երեկ ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Դեպքերի մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG