Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր կայացած հանդիպմանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության, կողմերը կարևորել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ այդ թվում տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Տոյվո Կլաարը երեկ էլ եղել Բաքվում, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կլաարը Բաքվում է. Բայրամովի հետ քննարկել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր