Մատչելիության հղումներ

Կլաարը Բաքվում է. Բայրամովի հետ քննարկել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր


Արխիվ
Արխիվ

Բաքու է ժամանել Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։ Չորեքշաբթի օրը դիվանագետը հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ ընթացող բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակի շուրջ։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Բայրամովը հայկական կողմին մեղադրել է «ռազմական և քաղաքական սադրանքների մեջ» և վերստին պնդել, թե Լեռնային Ղարաբաղի շրջափակման ու տեղում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները անհիմն են ու կեղծ։

XS
SM
MD
LG