Դատարանը ևս երկու ամսով երկարացրել է Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանքը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Առաքելյանի կինը:
ՀԱԿ նախկին ակտիվիստն անցնում է «Դոգ» մականունով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի գործով, ինչպես նաև դեռ 2015 թվականին հարուցված շորթման գործի դրվագով։ Առաքելյանը մեղադրվում է մի քանի հոդվածով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Այս հոդվածներով մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսված։
Տիգրան Առաքելյանն իրեն մեղավոր չի ճանաչում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրավապահները դեռ չեն մանրամասնում, թե որ փուլում է գտնվում Վարդան Ղուկասյանի արտահանձնման գործընթացըՏիգրան Առաքելյանը պնդում է՝ Քննչական կոմիտեի ղեկավարն անձամբ է իրեն խոշտանգել. կառույցը պնդումն անհիմն է համարում ՔԿ-ից հայտնում են՝ Տիգրան Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի. հարազատները կասկածներ ունեն, որ «նա բռնության է ենթարկվում»