Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Բաքվի հաղորդագրությունը, թե իբր երեկ ժամը 23:25-ի սահմաններում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, ընդգծում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի զինծառայողները հայ պահեստազորայինի են ձերբակալել. նրա դեմ քրեական գործ է հարուցվելԱդրբեջանի զինուժը կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ