Բաքու է ժամանել Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։ Չորեքշաբթի օրը դիվանագետը հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ ընթացող բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակի շուրջ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Բայրամովը հայկական կողմին մեղադրել է «ռազմական և քաղաքական սադրանքների մեջ» և վերստին պնդել, թե Լեռնային Ղարաբաղի շրջափակման ու տեղում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները անհիմն են ու կեղծ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարճ ժամանակահատվածում արդեն բացարձակ սոված մարդիկ են լինելու». Արցախում հացի սուր խնդիր կա