Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր մի խումբ օտարերկրյա դիվանագետների ուղեկցել է Աղդամ և հայտարարել, թե Բաքուն ցանկանում է, որպեսզի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը դառնա հայերի ինտեգրման մեկնարկային կետ։
«Այս ճանապարհը շեշտակի կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, և այդ կերպ հնարավոր կլինի հասցնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ղարաբաղցի հայերին։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտագործել այս ճանապարհը իրենց արտադրանքը Ադրբեջանի շուկաներում իրացնելու համար։ Բայց այս ճանապարհից օգտվելու փոխարեն արգելապատնեշներ են տեղադրվում։ Ադրբեջանի առաջարկն է այս ճանապարհը դարձնել ելակետ ղարաբաղցի հայերի վերաինտեգրման համար», - Հաջիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդգծում են, որ Աղդամի ճանապարհից օգտվելու Բաքվի առաջարկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությունը վերանայելու փորձ է, և որ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքից հետո միայն կարող են քննարկել այլընտրանքային տարբերակներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արցախում ռեալ վտանգ են տեսնում, որ Աղդամի ճանապարհի գործարկմամբ Լաչինի միջանցքը կփակվի առհավետՑեղասպանություն, ԼՂ բնակչության «ինտեգրում» Ադրբեջանի բանտային համակարգին. Բաքվի նպատակները՝ ըստ ՀԱԿ փոխնախագահիԱղդամով հումանիտար օգնություն տրամադրելու Բաքվի առաջարկը նոյեմբերի 9-ի հայտարությունը վերանայելու փորձ է․ ԼՂ ԱԳՆ