Կիևը հաղորդում է Դոնեցկի Ուրոժայնոյե գյուղի ազատագրման մասին

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի հավաստմամբ՝ ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղը, որի համար վերջին օրերին կատաղի մարտեր էին ընթանում։

«Ուրոժայնոյեն ազատագրեցին: Մեր պաշտպաններն ամրապնդվում են գծերի վրա։ Գրոհային գործողությունները շարունակվում են», - գրել է Մալյարն իր Տելեգրամ ալիքում։

Երկուշաբթի օրը փոխնախարարը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները «որոշակի առաջընթաց» են գրանցել Ուրոժայնոյեում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական բնակավայրերըԿիևը պնդում է՝ ուկրաինական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի մերձակայքում գտնվող տարածքումՈւկրաինական կողմը առաջընթաց է գրանցել հարավային երկու հիմնական ճակատներում. The New York Times