Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությամբ պնդում է, որ այսօր ժամը 09:20-ից մինչև 12:35-ը հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Քելբաջարի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը հերքում է այդ պնդումը՝ նշելով՝ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել»:
Ադրբեջանական ռազմական գերատեսչությանը ավելի վաղ տարածած մեկ այլ հաղորդագրությամբ հայկական կողմին մեղադրել է Քելբաջարի և Նախիջևանի հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համարա, ինչը Երևանը ապատեղեկատվություն է որակել ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն նախազգուշացնում է՝ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը