Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի պնդումը, թե իբր օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ այն ապատեղեկատվություն որակելով:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությանը, մասնավորապես հաղորդել է, թե հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Քելբաջարի և Նախիջևանի հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար