Հանրապետական կուսակցությանը այսօր կայացած գործագիր մարմնի նիստում որոշել կուսակցական ցուցակով չմասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, հայտնում է ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը:
«ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և ուժերը կենտրոնացնել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված աղետալի անվտանգային վիճակի հաղթահարմանն ուղղված ներքաղաքական և միջազգային աշխատանքների իրականացման ուղղությամբ», - իր Ֆեյսբուքայն էջում գրել է Հայկ Մամիջանյանը։
Միևնույն ժամանակ, ըստ Մամիջանյանի, ՀՀԿ Գործադիր մարմինը կոչ է անում «կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին»։
Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը։
Մինչ այս պահն ընտրություններին առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է: Իրենց առաջադրման փաստաթղթերն են ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Խզմալյան, Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Սուրեն Պետրոսյանը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյան, և «Հանուն սոցիալական արդարության»-ը, որի ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվս երկու կուսակցություն փաստաթղթերն է ներկայացրել ԿԸՀ