Մատչելիության հղումներ

Եվս երկու կուսակցություն փաստաթղթերն է ներկայացրել ԿԸՀ


Եվս երկու կուսակցություն այսօր իր փաստաթղթերն է այսօր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Երևանի ավագանու ընտրություններում առաջադրման համար փաստաթղթերն են ներկարացրել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանուն սոցիալական արդարության» քաղաքական ուժերը։ Վերջինիս ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, իշխող ՔՊ-ն դեռ մեկ տարի առաջ էր հայտնել, որ իր քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է։

Այսպիսով, մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է: Երեկ իրենց առաջադրման փաստաթղթերն էին ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Խզմալյան, և Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Սուրեն Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG