«Խաչակիրներ» ջոկատի անդամները հասել են Կոռնիձոր, «Ազատությանը» փոխանցեց ջոկատի անդամ Սարգիս Գրիգորյանը։
Երեկ ոստիկանությունը բռնի ուժով Հանրապետության հրապարակից բերման էր ենթարկել ջոկատի 14 անդամներին, ովքեր կառավարությունից պահանջում էին բացել Լաչինի միջանցքը՝ հայտարարելով, թե հակառակ պարագայում իրենք կանեն դա։
Ոստիկանությունից «Ազատությանն» այսօր տեղեկացրեցին, որ օրենքով սահմանված ժամկետում վարչական արձանագրություն է կազմվել, 13-ը ազատ են արձակվել, մեկ հոգի, սառը զենք կրելու կասկածանքով, բերման է ենթարկվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունը կառավարության մոտից բերման ենթարկեց «Խաչակիրներ» ջոկատի անդամներին