Թեհրանը կրկին հերքում է իրանական դրոնների մասնակցությունն ուկրաինական պատերազմին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն այսօր կրկին հերքել է այն պնդումները, որոնց համաձայն, Ռուսաստանը ուկրաինական պատերազմում իրանական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառում։

Այս մասին Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Տոկիո կատարած այցի շրջանակներում։

«Իրանը ուկրաինական հակամարտության կողմերից և ոչ մեկին որևէ դրոն չի փոխանցել։ Իրանցի և ուկրաինացի պաշտոնյաների միջև երրորդ երկրներում կայացած հանդիպումների ժամանակ այդ փաստը վկայող որևէ փաստաթուղթ մեզ այդպես էլ չի ներկայացվել։ Այնպես որ, Միացյալ Նահանգներն ու այդ երկրի դաշնակիցները պետք է հրաժարավեն անհիմն մեղադրանքներ հնչեցնելու պրակտիկայից», - Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարը։