Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտելը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուզար Էնթոնի Բլինքենը։
«Կրեմլը չի կարող լռեցնել ճշմարտությունը: Նավալնին պետք է ազատ արձակվի», - իր թվիթերյան էջում գրել է Բլինքենը:
Մոսկվայի արտագնա դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց ևս19 տարվա ազատազրկման։ Դատարանը Նավալնիին մեղավոր է ճանաչել ծայրահեղականության կոչերի, քաղաքացիների իրավունքները ոտնահարող հասարակական կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականության ֆինանսավորման, ծայրահեղական համայնք ստեղծելու, անչափահասներին վտանգավոր գործողությունների մեջ ներգրավելու և նացիզմը վերականգնելու մեջ։