Մատչելիության հղումներ

Մոսկվայի արտագնա դատարանը Նավալնիին դատապարտեց 19 տարվա ազատազրկման


Մոսկվայի արտագնա դատարանը Վլադիմիրի խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած նիստի ընթացքում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց 19 տարվա ազատազրկման։

«Ծայրահեղականների» գործով դատավարությունն անցել է փակ դռների ետևում, գործի մանրամասները չեն հրապարակվել։

Դատարանը Նավալնիին մեղավոր է ճանաչել ծայրահեղականության կոչերի, քաղաքացիների իրավունքները ոտնահարող հասարակական կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականության ֆինանսավորման, ծայրահեղական համայնք ստեղծելու, անչափահասներին վտանգավոր գործողությունների մեջ ներգրավելու և նացիզմը վերականգնելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG