Մոսկվայի արտագնա դատարանը Վլադիմիրի խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած նիստի ընթացքում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց 19 տարվա ազատազրկման։
«Ծայրահեղականների» գործով դատավարությունն անցել է փակ դռների ետևում, գործի մանրամասները չեն հրապարակվել։
Դատարանը Նավալնիին մեղավոր է ճանաչել ծայրահեղականության կոչերի, քաղաքացիների իրավունքները ոտնահարող հասարակական կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականության ֆինանսավորման, ծայրահեղական համայնք ստեղծելու, անչափահասներին վտանգավոր գործողությունների մեջ ներգրավելու և նացիզմը վերականգնելու մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեղադրող կողմը Նավալնիի համար ևս 20 տարի է պահանջում