Այս պահի դրությամբ Վրաստանի բնական աղետի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Վրաստանի իշխանությունների կողմից այս պահի դրությամբ հրապարակված՝ բնական աղետի զոհերի թվում Հայաստանի Հանրապետութան քաղաքացիներ չկան, հայտնում են ԱԳՆ-ից։
Վրաստանի Շովի հանգստավայրի մոտակայքում երեկ տեղի ունեցած սողանքի և սելավի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ 30-ից ավելի անձանց հետ կապ հաստատել չի հաջողվում։
Օգոստոսի 7-ին Վրաստանում կհայտարարվի սգո օր։

Հայաստանի արտգործնախարարը ցավակցել է տեղի ունեցած աղետի կապակցությամբ, տոկունություն ու համբերություն մաղթել զոհերի հարազատներին։