Մատչելիության հղումներ

Վրաստանում բնական աղետի զոհերի թիվը հասել է 7-ի


Վրաստանի առողջարանային Շովի գյուղում բնական աղետի զոհերի թիվը հասել է 7-ի, տասնյակ մարդկանց հայտնաբերելու գործողությունները շարունակվում են։

Օգոստոսի 7-ին Վրաստանում կհայտարարվի սգո օր, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Աղետի գոտի մեկնած վարչապետի խոսքով՝ առաջիկա օրերին պաշտպանության նախարարության ուժերը ևս կմիանան որոնողական աշխատանքներին։

«Իրավիճակը շատ ծանր է. վայրը, որտեղ գտնվում են տնակները, ամբողջությամբ պատված է սողանքով»,- ասել է Վրատանի առաջնորդը։

Հայաստանի արտգործնախարարը ցավակցել է տեղի ունեցած աղետի կապակցությամբ, տոկունություն ու համբերություն մաղթել զոհերի հարազատներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG