ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր։ Նրանց ներկայացվում է, թե ինչ իրավիճակ է այս պահին Հակարիի կամրջի մոտ։
Հայաստանից Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները 9-րդ օրն է, ինչ Կոռնիձորում են՝ Հակարիի կամրջի հարևանությամբ։
Նախնական պայմանավորվածություն համաձայն՝ ավելի քան 400 տոննա բեռը ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով պետք է ուղարկվեր պաշարված Արցախ, որտեղ օր օրի սաստկանում է հումանիտար ճգնաժամը։
Պաշտոնական Բաքուն դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախ Երևանի հումանիտար օգնություն ուղարկելը «տարածքային ամբողջականության նկատմամբ սադրանք» է որակել։
400 տոննա մարդասիրական օգնությունը հուլիսի 26-ի առավոտյան է 19 բեռնատարով Երևանից շարժվել։