ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական մարտահրավերների մասին հաղորդումներով:
Գուտերեշի խոսնակը հայտնել է, որ գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու անհրաժեշտության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր փետրվարի 22-ի որոշումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաագայի դատարանի որոշումը հստակ է և պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից. ԱԳՆԽոսնակը առանց նշելու Լեռնանին Ղարաբաղ տեղանունը, հայտնել է, որ գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդումներով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության տրամադրումը:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 7 ամիս։ Հունիսի 15-ին էլ ընդհանրապես ԼՂ-ն կտրված է Հայաստանից․ հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև՝ արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։ Հայաստանը մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ։ Հայաստանից Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաներն ավելի քան մեկ շաբաթ է Կոռնիձորում են՝ Հակարիի կամրջի հարևանությամբ։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Ադրբեջանն է խոչընդոտում բեռների մուտքն Արցախ։ Բաքուն դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախ Երևանի հումանիտար օգնություն ուղարկելը «տարածքային ամբողջականության նկատմամբ սադրանք» է որակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կարծես ուզում է «սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով պայմանագիր ստորագրել, հետագայում տարածքային պահանջներ առաջադրել»