Գիշերը ռուսական ուժերը կրկին «Շահեդ»-ներով հարվածել են Կիևին։
Սա կամիկաձե անօդաչուների ութերորդ անընդմեջ հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։
Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է մայրաքաղաք թռչող բոլոր անօդաչու սարքերը։
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ խոցվել է 15 «Շահեդ» և յոթ հետախուզական անօդաչու թռչող սարք։
Նախնական տեղեկություններով՝ Կիևում զոհեր և ավերածություններ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան և Ռուսաստանը հայտնում են ԱԹՍ-ներով հարվածների մասին