Պարենի ու դեղորայքի պակասը Լեռնային Ղարաբաղում շատ խնդրահարույց է, Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
Ամերիկացի պաշտոնյան շեշտել է՝ Լաչինի միջանցքը առանցքային նշանակություն ունի կյանքեր փրկող ապրանքները մարդկանց հասցնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի օմբուդսմենն ահազանգում է՝ մարդիկ հոգեկան գերլարված վիճակում են, թերսնված, ուշագնացության դեպքերն աճում ենԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 7 ամիս։ Հունիսի 15-ին էլ ընդհանրապես ԼՂ-ն կտրված է Հայաստանից․ հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև՝ արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։ Հայաստանը մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ։ Հայաստանից Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները գրեթե մեկ շաբաթ է ինչ Կոռնիձորում են՝ Հակարիի կամրջի հարևանությամբ։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Ադրբեջանն է խոչընդոտում բեռների մուտքն Արցախ։ Պաշտոնական Բաքուն դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախ Երևանի հումանիտար օգնություն ուղարկելը «տարածքային ամբողջականության նկատմամբ սադրանք» է որակում։