Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում նախագահական նստավայրում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին:
Բայրամովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
Կարելի է ենթադրել, որ այդ հանդիպումներում առանցքային թեմաներից մեկը կլինի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը:
Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն ասել է, որ «Թուրքիան կշարունակի բոլոր ասպարեզներում զարգացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ»:
2022 թվականի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության մեջ ներդրել է մոտ 20 միլիարդ դոլար, իսկ Թուրքիան Ադրբեջանի տնտեսության մեջ՝ մոտ 14 մլիլիարդ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը մեկնել է Թուրքիա