Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով այսօր մեկնել է Թուրքիա։
Ըստ Բաքվի՝ այցի ընթացքում նախատեսված են Բայրամովի հանդիպումները Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և «եղբայրական երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»։
Այցից այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։