Կալանավորվել է Իսրայելում նախկին դեսպան Արմեն Սմբատյանը

Դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ նաև նրա որդուն՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին կալանավորելու որոշում էր կայացվել։

Հայր և որդի Սմբատյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գործարար Արման Պետրոսյանը ձերբակալվել է, Սերգեյ Սմբատյանը՝ կալանավորվել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայր և որդի Սմբատյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար