Հայտնաբերվել և ձերբակալվել է գործարար Արման Պետրոսյանը, որը հայր և որդի Սմբատյանների հետ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի մասով դեռ որոշում չկա, նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։
Ըստ գլխավոր դատախազության՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը հափշտակվել է։
Հետախուզման մեջ գտնվող մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայր և որդի Սմբատյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար