Ռուսական զորքերը կրկին հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինային. կան տուժածներ

Դնեպր, 28-ը հուլիսի, 2023թ.

Ռուսական զորքերը երեկ երեկոյան կրկին հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Դնեպրում թիրախավորվել է բազմահարկ բնակելի շենք, հաղորդվում է ինը տուժածի մասին, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դնեպրում բացի բնակելի շենքից, վնասվել է է նաև անվտանգության ծառայության վարչական շենքը։

Ավելի վաղ Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը տելեգրամյան իր ալիքում հայտնել էր, որ ռուսական ուժերի հրթիռային հարձակման թիրախը Դնեպրոպետրովսկի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակի շենքն է։ Նրա խոսքով՝ արդեն երրորդ անգամ են փորձում գնդակոծել կառույցը, որը, ուկրաինացի պաշտոնյայի պնդմամբ, դատարակ է։

Գնդակոծությունների մասին են հաղորդում նաև Ռուսաստանի վերահսկողութան տակ գտնվող Դոնեցկից։ Տեղի իշխանությունները հայտնում են մեկ զոհի, ութ վիրավորի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)