Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Բայրամովն ասել է, թե «Ադրբեջանի դեմ արվող պնդումները՝ կապված Լաչինի ճանապարհի և հումանիտար իրավիճակի հետ, քաղաքական շահարկում» են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկրորդ օրն է դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորում

Բայրամովը և Աբդոլահիանը նաև կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերաբերյալ երկկողմ և տարածաշրջանային համաձայնագրերի իրականացումը։

Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պաշտոնական Թեհրանին «Ղարաբաղյան շրջանի առնչությամբ կառուցողական դիրքորոշման համար»:

Նախարարները նշել են, որ երկու երկրներն այժմ շարժվում են «կառուցողական համագործակցության դրական ճանապարհով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն երբեք չի եղել և չի լինելու միջանցք ստեղծելու և Իրանը Հայաստանին կապող պատմական ճանապարհի փակման ջատագով․ Իրանի ԱԳ նախարարԲաղերի․ «Մենք Ադրբեջանի հետ որևէ սահմանային խնդիր չունենք»Աստարայում իրանա-ադրբեջանական պետական հանձնաժողովի նիստ է կայացելԻսրայելն ու Ադրբեջանը պայմանավորվել են միասին աշխատել «Իրանից բխող սպառնալիքները զսպելու հարցում»