Անկարան և Բաքուն պայմանավորվել են Kaan կործանիչների համատեղ արտադրության մասին

Անկարան և Բաքուն հինգերորդ սերնդի Kaan կործանիչների ստեղծման ընթացքում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերությունը՝ նշելով, որ երկու երկրների միջև համաձայնագիրը ստորագրվելու է Ստամբուլում ընթացող սպառազինության IDEX 2023 ցուցահանդեսի ընթացքում։

Yeni Safak թերթի տեղեկություններով՝ այս համագործակցությունը նախևառաջ հնարավորություն կտա արդիականացնել Ադրբեջանի ռազմաօդային ուժերը, որոնք հիմնականում համալրված են ռուսական արտադրության Միգ-29 օդանավերով։

Defence Turk կայքի տեղեկություններով՝ Kaan կործանիչների արտադրությանը կարող է միանալ նաև Ուկրաինան։