«Կարևոր է, որ ԿԽՄԿ-ն կարողանա ազատ գործել»․ Կլաար

«ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտեն) հսկայական աշխատանք է կատարում գետնի վրա՝ շատ դժվար հանգամանքներում», - Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ը լուրջ է վերաբերվում նրանց զգուշացումներին», - գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երեկ ահազանգել էր՝ չնայած համառ ջանքերին՝ ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ՝ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ ոչ մի ուղիով ի վիճակի չէ օգնություն հասցնել Արցախ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն «ի գիտություն է ընդունել» ԿԽՄԿ հայտարարությունը