Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարի հետ

Ստամբուլում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջիրի հետ։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հասանովը Թուրքիայում մասնակցել է IDEF-23 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա