Վաղը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ բանակցություններից բացի նաև երկկողմ հանդիպումներ կունենան։
Ռուաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն, բանակցությունների ընթացքում արտգործնախարարները «կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները» և եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը։
«Հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստմանը, մնացյալ հարցերի որոնմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել», - հայտարարում է պաշտոնական Մոսկվան։
ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մյուս առանցքային ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը»։
Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը նաև տեղեկացնում է՝ Բայրամովի և Միրզոյանի հետ առանձին հանդիպումներում Լավրովը նախատեսում է կենտրոնանալ « քաղաքական, առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտների հարցերի քննարկման վրա»։