Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ շփումներ դեռ չի պլանավորում, կրկին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պուտինի և Էրդողանի միջև ներկայում շփումներ չկան, թեև չի բացառվում, որ կլինեն»,- ասել է Պեսկովը։
Լրագրողը Կրեմլի խոսնակին, մասնավորապես, հարցրել էր՝ արդյո՞ք նախագահների միջև շփումներ կլինեն այն բանից հետո, երբ Թուրքիայից Դոնի Ռոստով մեկնող բեռնատար նավում, որն ավելի վաղ այցելել էր ուկրաինական Կիլիյա նավահանգիստ, պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ Պուտին -Էրդողան առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը հստակեցվում են