Մոսկվայում անօդաչու սարքերը հարվածել են երկու ոչ բնակելի շենքերի, լուրջ վնասներ և զոհեր չկան, ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Սոբյանինը Տելեգրամում գրել է, որ հարվածները գրանցվել են առավոտյան ժամը 4-ի սահմաններում՝ պարզաբանելով՝ օպերատիվ բոլոր ծառայությունները տեղում աշխատում են։
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ ծառայություններից՝ երկուշաբթի գիշերը մայրաքաղաքի կենտրոնում երկու անօդաչու թռչող սարք է խոցվել։
«Մեկ անօդաչու թռչող սարքը կործանվել է Դանիլովսկի շրջանի Լիխաչովի փողոցում, մյուսը, ըստ նախնական տվյալների, խոցվել է Խամովնիկիի Կոմսոմոլսկի պողոտայում», - հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Տուժածներ չկան: Հարակից շենքերում կոտրվել են ապակիներ, մասամբ վնասվել է տանիքը։
Կոմսոմոլսկի պողոտայի այն հատվածում, որտեղ անօդաչու թռչող սարքը կործանվել է, երթևեկությունը դադարեցվել է։ Վարորդներին խնդրում ենք ընտրել շրջանցող երթուղիներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Մոսկվայի՝ առավոտյան քաղաքը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ներով