Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել

Հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների նախագահներ Ալեն Սիմոնյանի և Արթուր Թովմասյանի միջև, այսօր հաղորդում է Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի լրատվականը:

Հաղորդագրության համաձայն՝ Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։ Թովմասյանը մանրամասներ է հաղորդել վերջին օրերին վերաբերող զարգացումներից։

Զրուցակիցներն անդրադարձել են ճգնաժամի հետեւանքով ստեղծված դրությունից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորություններին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Միջոցներ ձեռնարկել՝ Արցախում խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար»․ Արցախի ԱԺ-ն դիմում է ՀՀ-ինԿյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը. Արթուր Թովմասյան«Այսօր էլ պատրաստ ենք հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով»․ ԼՂ ԱԺ խոսնակ

2022-ի դեկտեմբերի 12-ից բնապահպանական պատրվակով Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն 7 ամսից ավելի շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։