Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն անհնարին է առանց Ռուսաստանի մասնակցության:
«Ուկրաինան փորձում է այլընտրանքային ուղի մշակել, բայց մենք՝ որպես թուրքական կողմ, համոզված ենք, որ հարկ է ռուսներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Ցանկացած այլ տարբերակ վտանգավոր կլինի, դա մենք նշել ենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հարցը քննարկելիս, առանց ռուսների չի լինի», - ասել է Ֆիդանը:
Նրա խոսքով՝ վերջին հեռախոսազրույցում ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը մանրամասնորեն ներկայացրել է գործարքը չերկարաձգելու որոշման Մոսկվայի պարզաբանումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովն ու Ֆիդանը հեռախոսով քննարկել են հացահատիկի գործարքի խնդիրը