Շուշիում այսօր գումարվել է «Նոր մեդիան արդյունաբերական չորրորդ հեղափոխության դարաշրջանում» նշանաբանով միջազգային ֆորումը, որին մասնակցում են 49 երկրներից ժամանած 150 ներկայացուցիչներ։ Նրանց թվում են 34 երկրների պետական լրատվական գործակալությունների, 12 միջազգային կազմակերպությունների և մեդիաընկերությունների պատվիրակներ:
Օրվա հիմնական բանախոսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր, ով ժողովից առաջ ծանոթացել է Շուշիում դպրոցի և հիվանդանոցի կառուցման աշխատանքներին և սոցիալական նշանակության օբյեկտների հիմնարկեքին:
Իր խոսքում Ալիևն ասել է, թե այսօր առաջնայինը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է: Նա այդ գործում մեծ դեր է հատկացրել Թուրքիային, ապա խոսել է 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան զարգացումների մասին: Նրա խոսքով, համաժողովը Շուշիում է գումարվում այն պատճառխով, որ «քաղաքը ոչ միայն Ադրբեջանի մեծ հաղթանակի, այլև վերականգնման և զարգացման խորհրդանիշ է»:
Ալիևի փոխանցմամբ, «հաղթանակից հետո Ադրբեջանը գիտակցել է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և արմատական բարեփոխումներ է կատարել բանակում, քանի որ այսօր ուժն է որոշում ամեն ինչ»:
«Այսօր մեր բանակն ավելի հզոր է, քան 3 տարի առաջ»,- հավաստիացրել է նա՝ հավելելով, թե «այսօր էլ Հայաստանի հասարակության և իշխանության շրջանում կան ռևանշիստական երազանքներով ապրող մարդիկ»:
Բայց, ըստ Ադրբեջանի ղեկավարի, աստիճանաբար խոսույթը փոխվում է: Միջազգային կառույցները, բանակցային գործընթացում ընդգրկված կողմերն, ինչպես նաև հենց Հայաստանն առերեսվում են իրականության հետ, ասել է նա. - «Հետզհետե ավելի հստակ է ասվում, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Եթե դա արվեր օկուպացիայի տարիներին, գուցեև երկրորդ ղարաբաղյան պատերազմը չլիներ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120 հազար մարդու սովից փրկելու համար»․ Միրզոյանը՝ DerStandard-ին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը չպետք է գործի ինքնիրավչության պայմաններում. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարինՆա վերստին քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, նշելով, որ 29 տարվա ընթացքում միջնորդները ոչ մի արդյունք չեն գրանցել:
Ալիև խոսքով, Ադրբեջանին հորդորում էին մերվել, սկսել Հայաստանի հետ համագործակցությունը և լուծումը թողնել ապագա սերունդներին: Դա, ինչպես նա ասել է, «ըմբռնել են Բաքվում և մերժել»:
«Մենք հասկացանք, որ նրանց նպատակն է սառեցնել կոնֆլիկտը և գրավումը դարձնել անվերջ», - ասել է Ալիևը:
Նրա փոխանցմամբ, այս պահին բանակցային գործընթացը շարունակվում է երեք ուղղություններով՝ Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդությամբ:
«Հիմա մնում է, որ Հայաստանն անի վերջին քայլը՝ ստորագրի այն, ինչ արդեն բանավոր է ասել: Եթե Հայաստանը դա ընդունի և ամբողջությամբ հրաժարվի Ադրբեջանի տարածքի հանդեպ որևէ տեսակի ոտնձգությունից, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կլինի մինչև այս տարեվերջ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանցիները պահանջում են, որ ՄԱԿ-ը Արցախ տեղափոխի իրենց հավաքած սննդամթերքըԻսկ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե ստորագրումը ձախողվի: Ըստ Ալիևի, այդ դեպքում խաղաղություն չի լինի:
«Դա տարածարջանի համար լավագույն սցենարը չէ, կայունություն և անվտանգություն չի տա և բարդություներ կառաջացնի ապագայում»,- ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է. Փաշինյան