Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել յուրաքանչյուր անգամ պետական սահմանի տարբեր հատվածներում։ Այս մասին հաղորդում է Radar Armenia-ն՝ վկայակոչելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը:
Հուլիսի 12-ի հանդիպումը կողմերի համաձայնությամբ կազմակերպվել էր պետական սահմանի Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում: Սա երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի չորրորդ հանդիպումն էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը քարտեզի մասով որոշում չի կայացվել․ ՀՀ փոխվարչապետՀայ-ադրբեջանական սահմանին կայացել է սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը