Օդեսայի շրջանը հրթիռակոծվում է չորրորդ օրն անընդմեջ

Ուկրաինա - Հրթիռակոծությանը հաջորդած հրդեհը Օդեսայի մարզում, 21-ը հուլիսի, 2023թ.

Ռուս զինվորականները արդեն չորրորդ օրն անընդմեջ հրթիռակոծում են Օդեսայի շրջանը, գրել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նրա վկայությամբ՝ գիշերային հարվածների հետևանքով երկու մարդ վիրավորվել է։

Կիպերը նաև հայտնել է, որ «Կալիբր» հրթիռներով գիշերային հարվածները ոչնչացրել են 100 տոննա ոլոռ և 20 տոննա գարի՝ հարվածելով տերմինալներին Օդեսայի շրջանի գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկում։

Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկը հեռուստաեթերում բացատրել է, որ ռուս զինվորականները բարդ ընթացքով են հրթիռներ արձակել՝ ցածր բարձրության վրա, ինչը դժվարացնում է դրանց հայտնաբերումն ու ոչնչացումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երրորդ օրն անընդմեջ հրթիռակոծվում է ՕդեսանԳիշերային նոր հարձակումներ Օդեսայի և Խերսոնի շրջանների վրա, տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երեխաՀացահատիկի գործարքից դուրս գալու հաջորդ օրն իսկ Ռուսաստանը ռմբակոծեց ուկրաինական նավահանգիստները